Arm

contact on messanger

ԻՆՉՈՒ՞ Է ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ԿԱՐԵՎՈՐ ԲԻԶՆԵՍՈՒՄ

Ինչու՞ է մարքեթինգը կարևոր բիզնեսի համար

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ/ծառայություններ, որքան հնարավոր է շատ հաճախորդների,ավելի թանկ և հնարավորինս հաճախակի:

Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:

Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:

Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:

Ձեր մարքեթինգային գործունեությունը սկսելու համար պետք է՝

  • Կազմել մարքեթինգային պլան,
  • Կատարել հետազոտություն պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ բավարար տեղեկատվություն ունենալու համար,
  • Սահմանել Ձեր մարքեթինգային քաղաքականության նպատակները՝ բիզնեսի հետագա զարգացմանը համապատասխան,
  • Ուսումնասիրել մարքեթինգ միքսի կոմպոնենտները 4P-երի միջոցով։

 

ԱՆՑՆԵԼ ԿԱՅՔԻ BLOG



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով